ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Իրավիճակը սահմանին վերահսկվում է

Իրավիճակը սահմանին վերահսկվում է
04.09.2015 | 10:25

Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին վերահսկվում է՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին ու հայկական դիրքերին վերջին օրերին ինտենսիվ դարձած կրակոցներին: «Վերջին երկու օրերի առանձնահատկությունը այն է, որ գնդակոծում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, հատկապես Տավուշի մարզի գյուղերը։ Անկասկած, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ամեն ինչ անում են կանխելու այդ անմարդկային երևույթները, որովհետև գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը»,- հավաստիացրեց նախարարը։ Նա հավելեց. «Ցավոք սրտի, այսօրվա մեր սահմանային կոնֆիգուրացիան այնպես էր ստեղծված, որ որոշ տեղերում, որտեղ հակառակորդն ունի դիրքային առավելություններ, օգտվում է դրանից` գնդակոծելով դիրքերից»: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «տեղյակ չեմ, չէ» պատասխանեց լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններից երեխաներն ու կանայք տարհանվել են: Բանակային կորպուսի հրամանատարությունը արել է ամեն ինչ՝ հակառակորդին զսպելու համար, և այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է: Նախարարի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, ճշտում են՝ ինչ կորուստներ են ունեցել բնակիչները, որ աջակցություն ցուցաբերեն: Նախարարի տեղեկացմամբ՝ քաղաքացիների շրջանում երկու թեթև վիրավոր կա, զոհվել է պայմանագրային զինծառայող, նախարարը մանրամասնեց, որ դա եղել է հյուսիս-արևելյան հատվածում և երեկոյան գնդակոծության հետ կապ չունի:
Հարցին, թե մտահոգությունները փոխանցվե՞լ են միջազգային հանրությանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ մեր դիվանագետներն այդ հարցով զբաղվում են:

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ